Ամռան շոգերին ընդառաջ Երևանում ծառաջարդ է

«Ծառը ենթակա է հատման և փոխարինման». այսպիսի գրությամբ ծանուցման թերթիկներ են փակցված Երևանի տարբեր փողոցներում` ծառերի վրա։

Այդ թերթիկներից կա ոչ միայն հաստաբուն, հին կամ հիվանդ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ տնկված ծառերի վրա։ Պատճառաբանվում է, որ դրանք բոլորը դեֆորմացված են և ոչ կենսունակ։ Հատումը սկսվել է այսօր Մոսկովյան փողոցից՝ Կասկադ համալիրին հարող տարածքից։ 

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը նշում է, որ Երևանում թեղիները խնդիր ունեն, բայց ոչ զանգվածային, և դրանք դեռ կարող էին ծառայել, իսկ հացենիները հատելուն նա բացարձակապես համաձայն չէ։

Այս թեմայով
am