Շահարկումները, թե ամբողջ Երևանում տնկվելու են սակուրաներ խիստ չափազանցված է։
Այսօր Երևանի քաղաքապետարանում հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած ծառատեսակներ միայն 4-5%-ն է սակուրա, մնացածը ավելի մեծ սաղարթով ծառեր են սոսի, կաղնի և այլն։ Նախատեսվող 2500 ծառից 150-ն է սակուրա, ասաց Բեգոյանը։
Կասկադում սակուրաներ տնկելու դրդապատճառներից մեկը, Բեգոյանի պնդմամբ, Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
«Այդ տարածքում է գտնվում Թամանյանի արձանը, իսկ Թամանյանը վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է, իսկ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են»,– նշեց նա։