ՀՀ ՊՆ–ն հաստատեց` զինծառայողը մոլորվել և հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս,  վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով  մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ 

 

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

 

 

Այս թեմայով
am