Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել են

Միմյանց շնորհակալություն հայտնելուց հետո վարչապետը նախագահին ասել է, որ մինչև մարտի 1-ը Ազգային ժողով են ներկայացրել կառավարության  2021-26 թթ ծրագրի իրականացման զեկույցը: 

2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել են, այսինքն՝ 125 տոկոս աճ են ունեցել 2017 թվականի համեմատ։

2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022-ի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ հայ օդաչուներ հիմա աշխատում են Հայաստանում:

Փաշինյանը նշել է, որ իրենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվեն՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա:

Այս թեմայով
am