Վրաստանը թույլ չի տա երկրում երկրորդ ռազմակատ ճակատ բացել․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իշխանությունը թույլ չի տա երկրում բացել երկրորդ ռազմական ճակատ։

 

«Ես գիտեմ, որ Ուկրաինայից ժամանել են մի քանի տասնյակ մարդիկ։ Ցանկանում եմ դիմել նրանց, վստահեցնելով, որպեսզի նրանք չունենան պատրանքներ և ակնկալիքներ, որ այստեղ ինչ-որ բան տեղի կունենա։ Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր զինվորականները, որոնք կռվում են Ուկրաինայում, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, բայց կոչ եմ անում ձեզ չտրվել կողտոտ սադրանքների։ 

 

Քանի դեռ «Վրացական երազանքը» գտնվում է իշխանության, մենք թույլ չենք տա, որպեսզի երկրում երկրորդ ռազմական ճակատ բացվի»,-Իմեդի Հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ղարիբաշվիլին։

 

Ավելի վաղ, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գիա Վոլսկին նշել էր, որ բողոքի ակցիաների պատրվակով Վրաստան են ժամանել Ուկրաինայում կռվող մի խումբ զինվորականներ, որոնք հանդիսանում են Միխաիլ Սաակաշվիլիի կողմնակիցներ և նրանց նպատակն է երկրում իրականացնել հեղաշրջում։

 

 

Այս թեմայով
am