Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին կօրհնի միասեռ զույգերին
Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին թույլատրել է 2026 թվականի մարտից օրհնել միասեռ զույգերին։
Այս որոշումն ընդունվել է Մայնի Ֆրանկֆուրտում կայացած սինոդալ ժողովում։ Այն նվիրված էր կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների հարցերին։ Ըստ DPA գործակալության, վեհաժողովի 202 անդամներից կողմ է քվեարկել 176-ը, դեմ՝ 14-ը, ձեռնպահ է մնացել 12 եպիսկոպոս։ Այն ստացել է որոշման համար անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը:
Ենթադրվում է, որ առաջիկա 3 տարիները կօգտագործվեն փաստաթղթերի պատրաստման և օրհնության արարողության պատարագի ձևի համար։
Գերմանիայի շատ կաթոլիկ ծխերում միասեռ զույգերն արդեն իսկ օրհնվում են գործնականում, բայց մինչ այժմ դա եկեղեցական օրենքի «գորշ գոտում» է: Այսուհետ քահանաներին պատժամիջոց չի սպասվում համապատասխան ծեսը կատարելու համար։