Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դարի աղետն այս կամ այն կերպ ազդել է 10 նահանգների մոտ 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա։ Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել եւ փրկվել է ավելի քան 115 հազար քաղաքացի»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ փլուզված և փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը։ 

 

Այս թեմայով
am