Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի  ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային  ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Ըստ ՊԲ-ի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

 

Այս թեմայով
am