Հայաստանն ու Վրաստանը կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի ստորագրած փաստաթղթով նախանշվում են համագործակցության զարգացման ուղղությունները, նախատեսվում է նաև փոխանակման ձևաչափով կրթաթոշակային տեղերի ծրագիր:

 

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ իրականացնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ու դասվարների մասնագիտական վերապատրաստում:

 

 

Այս թեմայով
am