Վազգեն Սարգսյանը մեզ թողել է մի բոսոր հայրենիք, որին պիտի փայփայի ամեն մի հայ․ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը գրում է․

«Կարճ՝ Վազգենը իշխանական, հրամանատարական կոփվածքի ու լիցքերի մարդ էր, և ես կարող էի նրա գնդի զինվորը լինել միայն, նրա աշխարհի օրինապահ բնակիչը, իմ ճակատագրի ընթերցումը նրան թողնել և ամենքի մեջ ու ամենքի հետ վստահ լինել, որ նրա հայացքի ուղղությունը լույսի և հույսի շավիղ է դառնում և նրա դրած քայլը՝ ճանապարհի սկիզբ, նրա պարզած ձեռքը թշնամուն բարեկամ է անում և սև ամայությանը նետված նրա հայացքը բարեկամների բազմություններ է հառնեցնում։
Նա այդ էր, նա սպարապետ էր»։
Այս տողերը գրել է գրի մեծ Վարպետ՝ Հրանտ Մաթևոսյանը 2001թ-ի մարտի 5-ին։ Թերևս ավելացնելու քիչ բան ունենք երկու մեծերի երկխոսությանը։ Մեծ զորավարն ու մեծ մտավորականը մեզ թողել են մի բոսոր ՀԱՅՐԵՆԻՔ, որին պիտի փայփայի ամեն մի հայ։
Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ»։

Այս թեմայով
am