Կարեն Գրիգորյանի որդին` կրտսեր Մանվել Գրիգորյանը, ծեծե՞լ է իր ընկերուհուն.newspress.am

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը` կրտսեր Մանվել Գրիգորյանը մի աղջկա է ծեծել։ 

Համենայնդեպս, մեզ հասած տեղեկություններով, մի աղջիկ դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Կարեն Գրիգորյանի որդին`  իր պապի պատվին Մանվել անվանակոչված կրտսեր Գրիգորյանը, իրեն ծեծել է։

Դեպքի մանրամասներին թերևս դեռ կանդրադառնանք, բայց չար լեզուներն ասում են, որ ծեծի ենթարկված աղջիկը կրտսեր Մանվել Գրիգորյանի ընկերուհին է։

Հորինո՞ւմ է աղջիկը պատմությունը, թե՞  Մանվելն իսկապես ծեծել է աղջկան` դեռ կտեղեկացնենք։

Մանրամասները` հաջորդիվ

Այս թեմայով
am