Կոտրված նստատեղեր և պատուհան, խաբեություն, գռեհիկ վերաբերմունք. քաղաքացին տեսանյութ է հրապարակել Գռզոյի ընտանիքին պատկանող ավիաընկերության ինքնաթիռից

Օրերս  «FLY ONE» ավիաընկերությունը գովազդի նպատակով մի շարք հայաստանյան բլոգերների համար կազմակերպել էր անվճար ճամփորդություն դեպի Եգիպտոս։ Թե ինչ սկզբունքով էին ընտրել բլոգերներին պարզ չէ, սակայն TikTok  միջոցով հայ բլոգերներից մեկը տեսանյութ է հրապարակել իր ուեցած թռիչքից։

Օգտատերը տեսանյութում ցուցադրում է ինքնաթիռի կոտրված պատուհանը, նստատեղերը և պատմում, որ թռիչքի ողջ ընդհացքում անգամ ջուր անվճար չեն տրամադրում, իսկ եթե ուզում ես այն գնել քեզանից վերցնում են 1000դրամ, այն ինչ մենյուի մեջ «ՍԻԼ» ջրի արժեքը  500 դրամ է։

Քաղաքացին հորդորում է չօգտվել այդ ավիափոխադրողից , և կարևորել ձեր անվտանգույունը, քանի որ ինքնաթիռը կարող է տեղ չհասնել։ 

Հիշեցննենք, որ ինքնաթիռում վաճառվող ջուրը ևս պատկանում է ՔՊ կուսակցության պատգամավոր՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Այս թեմայով
am