Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ։
«Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը 90-ականների սկզբին Թուրքիան միակողմանիորեն փակել էր։ Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ»,– նշեց Փաշինյանը:
Նա խոսեց երկու երկրի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնելու մասին և հիշեցրել, որ հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
meganews.am