Երևանում հանցագործությունների քանակը աճել է, բացահայտումների տոկոսը` նվազել. դատախազություն
▫️2022 թվականի ընթացքում Երևանում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք։ 2021–ին հանցագործությունների թիվը եղել է 16 հազար 438: Բացահայտումը կազմել է 30.5%՝ 2021-ի 49.6%-ի դիմաց։
▫️Ըստ վիճակագրության` 2022-ին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում` 105 դեպք, 2021-ի 147-ի դիմաց։
▫️2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 դեպք, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք։