Ռուսաստանը սպառել է իրանական անօդաչու թռչող սարքերի պաշարները․ Բրիտանական հետախուզություն

Ռուսաստանը, ըստ ամենայնի, կրկին սպառել է իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի պաշարները և կհամալրի դրանք։

Այս եզրակացությանն է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ ելնելով այն փաստից, որ շուրջ 10 օր ՌԴ Զինված ուժերը իրանական անօդաչու սարքերով չեն հարձակվել Ուկրաինայի վրա։

«Անօդաչու թռչող սարքերի բացակայությունը, հավանաբար, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կրճատել է իր ներկայիս պաշարները: Ռուսաստանի Դաշնությունը, ամենայն հավանականությամբ, կձգտի համալրել այն»,- ասել է բրիտանական ռազմական հետախուզությունը:

Այս թեմայով
am