«Շուշին Ադրբեջանում չէ, ադրբեջանցիներն են Շուշիում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի անգամ հանճարեղ Հրանտ Մաթևոսյանին հարցնում են.
- Վարպետ, Վանը Թուրքիայո՞ւմ է։
- Ոչ, թուրքերն են Վանում։
Հանճարի ոչ պակաս հանճարեղ պատասխան։
Հիմա ասածս ի՞նչ է, ա՛յ կապիտուլյանտներ։
Շուշին Ադրբեջանում չէ։
Պարզապես ադրբեջանցիներն են Շուշիում… դեռ։
Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով

Այս թեմայով
am