«ԺԷԿ-ի պետից քիչ լիազորություն ունեցող մարդկանց օգնական եք ավելացնո՞ւմ». Անի Խաչատրյան
«Նախ, վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները ավելացնեիք, հետո նոր՝ օգնականի հաստիք տայիք. ինչի՞ն պիտի օգնի՞, ի՞նչ ա անում վարչական շրջանի ղեկավարը: ԺԷԿ-ի պետից քիչ լիազորություն ունեցող մարդկանց ավելացնում եք օգնակա՞ն: Իսկ ինչ վերաբերում է փոխքաղաքապետերի օգնականին, չէ՛, լո՞ւրջ, տղե՛րք. գնալով փոխքաղաքապետեր ավելացրեցիք, չբավարարվեցիք, հիմա անցնում եք օգնականների ավելացմա՞նը»,- ավագանու նիստում հայտարարեց Անի Խաչատրյանը՝ հավելելով, որ նման իրավիճակ էր նաև Տարոն Մարգարյանի կամ նրանից առաջ եղած քաղաքապետերի ժամանակ, որոնց «կոստյումը հիմա հարմար հագել ու շարունակում են»:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացնում էր օրակարգի 13-րդ հարցը. նախագծով առաջարկվում է «օպտիմիզացիայի արդյունքում ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում»: