«Նիկոլ Փաշինյանը խեղճ չի, հստակ շարժվում է իր ուրվագծած ճանապարհով». Աննա Գրիգորյան

«Նիկոլ Փաշինյանը խեղճ չի, հստակ շարժվում է իր ուրվագծած ճանապարհով»,-այս մասին 24TV-ի եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, այս իշխանությունը հրաժարվել է Արցախից և անընդհատ խոսում է 29.800 քկմ-ի մասին այն դեպքում, երբ մոռանում է նշել, որ արդեն իսկ դա էլ չկա, քանի որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքները։

«Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը խնդիր է Հայաստանի համար և ինչքան շուտ նա հեռանա, այդքան հեշտ խնդիրները կկարգավորվեն»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով
am