Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «զգացմունքային»․ Լավրով

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «զգացմունքային», այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և որ կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ին կոնցեսիայի տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։

«Մենք զարմացած ենք լսելով, թե ինչպես են այս հարցերը… Եթե դրանք արդեն առաջացել են, ասեք ձեր գործընկերոջը, թե ինչպես եք դատողություններ անում այս հարցում։ Դրա փոխարեն նրանք հրապարակային հայտարարություն են անում, որ դա «իրենցն» է, և որ մենք նրանց պարտք ենք 2 միլիարդ», – ասել է Լավրովը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այս թեմայով
am