Փոփոխություններ Փրկարար ծառայությունում. Արթուր Խուդինյանը պատրաստվում է ստանձնել տնօրենի պաշտոնը
Փոփոխություններ Փրկարար ծառայությունում. Արթուր Խուդինյանը պատրաստվում է ստանձնել տնօրենի պաշտոնը։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմում սպասվում են առանցքային ռոտացիոն փոփոխություններ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ առաջիկայում ծառայության տնօրենի պաշտոնում կնշանակվի վերջերս տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանը։
Գերատեսչության ներսում սպասվող այս տեղաշարժը պատահական չէ։ Ներկայիս տնօրեն Արամ Ղազարյանի գործունեությունը, ըստ համակարգային աղբյուրների, չի ապահովում սպասված արդյունավետությունն ու վերահսկողությունը, ինչն էլ ստիպել է համակարգի ղեկավարությանը գնալ կտրուկ քայլերի։
Հովհաննիսյանը մոտ օրերս հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Արթուր Խուդինյանը ՆԳՆ համակարգում նոր մարդ չէ, նա ունի ծառայողական հարուստ փորձ, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ ապահովելով օպերատիվ կառավարում։
Նրան նույն գերատեսչությունում պահելն ու աստիճանաբար առաջ մղելը վկայում է այն մասին, որ կառավարությունը փորձում է ծառայության ղեկը վստահել համակարգի ներսից ելած և իրավիճակին տիրապետող կադրի։
Պաշտոնական հրամանագիրը սպասվում է մոտ օրերս։
Մարգարիտա Դավթյան