Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է․ ո՞վ է նոր հավակնորդը․ Աշխեն Հայրապետյանը մեկնաբանում է մամուլի հրապարակումը
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե Կոտայքի մարզպետի նշանակման հարցի քննարկումը հետաձգվել է։ Ըստ հրապարակումների՝ Կառավարությանն մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, մարզպետի պաշտոնին հավակնում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Աշխեն Հայրապետյանը։
Շրջանառվող տեղեկությունների իսկությունը պարզելու համար MegaNews-ը կապ հաստատեց Աշխեն Հայրապետյանի հետ։
Մեզ հետ զրույցում վերջինս հերքեց տարածված լուրերը՝ նշելով, որ առաջին անգամ է լսում նման քննարկման մասին․
«Որևէ նման քննարկում չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- նշեց Հայրապետյանը՝ զարմանք հայտնելով, թե որտեղից են շրջանառվում նմանատիպ տեղեկությունները։
Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնի համար մամուլում ակտիվորեն շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ։
MegaNews-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ սպասելով, թե ի վերջո ում կվստահվի Կոտայքի մարզի ղեկավարումը։
Մարգարիտա Դավթյան
«Մեգանյուզ» լրատվական