«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԹԻՐԱԽ ԴԱՐՁՆԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»․ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԴԱՎԹՅԱՆ
Լրագրող Մարգարիտա Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.
«Անձնական կյանքի վերաբերյալ ենթադրությունները հանրային տարածք բերելն անթույլատրելի է
Ցանկացած իրավական կամ քաղաքական գործընթացում անձի ընտանիքին, մասնավորապես կնոջն ու անձնական հարաբերություններին վերաբերող ենթադրություններն ու շահարկումները հանրայնացնելը դուրս է թե՛ իրավական, թե՛ բարոյական բոլոր սահմաններից։
Արգամ Աբրահամյանի շուրջ ծավալվող իրադարձություններում անձնական տիրույթի, ընտանեկան կյանքի կամ կնոջ թիրախավորումը ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ։
Իրավապահ համակարգի և հանրային քննարկումների առանցքում պետք է լինեն բացառապես իրավական հիմնավորումներն ու փաստերը, այլ ոչ թե ընտանիքի անդամներին հանրային ճնշման կամ էմոցիոնալ տեղեկատվական արշավների թիրախ դարձնելը։»