«Թող պատասխանեն, հասկանանք՝ 10 օրից ենք աշխատո՞ւմ, մի ամսի՞ց, թե՞ վաբշե»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
|
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը։ «Երկար ժամանակ է՝ այստեղ աշխատում ենք, չի եղել դեպք, որ աշխատավարձերը ուշացնեն, ոչ մի բողոք չենք ունեցել։ Լավ տնօրինություն ունենք, պարոն Ծառուկյանն էլ ամեն ինչին հետևել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։ «Էս անորոշ վիճակը պետք ա լուծվի։ Թող գան, գոնե պատասխան տան, հասկանանք՝ մի ամսի՞ց ենք աշխատում, տասը օրի՞ց, թե՞ վաբշե»,- հավելեց նա։ |