«Այս ձիերը հատուկ խնամք են պահանջում, տեղափոխելու դեպքում խնդիրներ կառաջանան»․ Հովհաննես Վարդանյան
|
«Եթե ձիերը տեղափոխվեն, վնաս կկրեն, որովհետև հատուկ խնամք են պահանջում, գտնվում են իրենց ծանոթ միջավայրում, տոհմական ձիեր են։ Այդ մասով խնդիր կարող է կառաջանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբից Հովհաննես Վարդանյանը՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները եկել են Ծառուկյանի ձիերի հետևից։ |