Մարդիկ մեր մոտ մոտակա օրերին ունեն գրանցված հարսանիք, զանգում են, ասում են՝ ի՞նչ անենք մենք. «Մուլտի Գրանդ»-ի աշխատակից

Ակցիայի ընթացքում  «Մուլտի Գրանդ»-ի աշխատակիցը տեղեկացրել է` այս պահին կառույցի բոլոր աշխատակիցները գտնվում են անորոշ իրավիճակում, հազարավոր հաճախորդներ զանգում են, ամոթանք , վիրավորանքներ տալիս:

 

«Կարող են ուղղակի ընդհանուր գործողությունները շարունակել, բայց այնպես, որ զուգահեռ չխաթարվի ռեստորանի և հյուրանոցի ամենօրյա աշխատանքը: Ռեստորանը աշխատում է միջոցառումների համար, մենք հիմա ամեն օր գումար ենք կորցնում յուրաքանչյուր միջոցառումից եկած հասույթի չափով:

 

Մարդիկ մեր մոտ մոտակա օրերին ունեն գրանցված հարսանիք, զանգում են, ասում են՝ ի՞նչ անենք մենք, չգիտեն: Նույնիսկ իրենց տեխնիկական ու դիզայներական պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ, և կարճ ժամանակում՝ 3-4 օրում, փոխել ու ուրիշ ռեստորան գնալ, կամ ազատ սրահ գտնել, կարծում եմ, որ շատ դժվար կլինի: Արդյունքում այդ հաճախորդներն են շատ վատ իրավիճակում լինում, ունեն շատ-շատ հյուրեր, ովքեր 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, հիմա պետք է գան, չգիտենք, թե ինչ կլինի»,- նշել են աշխատակիցները:

 

Հավելեցին՝ իրենք այժմ իրենց բողոքի ցույցն իրականացնելով հորդորում են ղեկավարությանը, որ գործը, բիզնեսը ու մարդկանց հանապազօրյա աշխատանքը չխառնվի որևիցե պրոցեսների հետ:

Այս թեմայով
am