Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից

«Մուլտի Գրանդ Հոթել»-ը տարածաշարջանի, Հայաստանի լավագույն հինգաստղանի հյուրանոցներից է,  հիմնականում աշխատում է  օտարերկրյա մարկետների հետ՝ այդ թվում ՌԴ, Իրան, Չինաստան, Իսրայել, Կորեա և այլն։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում, գործընկերը շատ զարմացած են։ Մեզ շատ սիրում են, իրենց հարմար է մեզ հետ համագործակցելը»,- լրագրողներին ասաց  «Փարավոն» համալիրի և «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցի աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Ըստ նրա, գործընկերները հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց կան պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարողանում իրականացնել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել։ 

«Գագիկ Ծառուկյանը ոչ միայն մեծ գործ է արել իր աշխատակիցների համար, նաև մեր պետության համար. նա 70-ից ավելի աշխատատեղ է ստեղծել՝ 10 հազարից ավելի աշխատակիցով, բացի այդ բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել»,- ասաց աշխատակիցը։ 

Նա նաև հայտնեց, երբ անցած երկուշաբթի իրավապահները մտել են իրենց հյուրանոցներ, նախաճաշի ժամ է  եղել, մարդկանց կոպիտ ձևով, քաշելով դուրս են հանել տարածքից։ 

Այս թեմայով
am