Կադրային փոփոխություններ Երևանի թաղապետարաններում. Ռոմիկ Մխիթարյանը կղեկավարի Շենգավիթ վարչական շրջանը. MegaNews
«MegaNews»-ի տեղեկություններով՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավար կնշանակվի Ռոմիկ Մխիթարյանը։
Այս լուրը համընկնում է նաև Մխիթարյանի այսօրվա ֆեյսբուքյան հայտարարության հետ, որով նա տեղեկացրել է իր ընթացիկ լիազորությունների դադարեցման մասին.
«Դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը»։
Հիշեցնենք, որ մինչ այս Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։ Թեև վերջինիս պաշտոնավարման ժամկետը տևեց ընդամենը մի քանի ամիս, այդ ընթացքում նրան հաջողվել էր ձևավորել աշխատանքային ակտիվ տեմպ, նախաձեռնել վարչական շրջանի բարեկարգմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և անմիջական աշխատելաոճի շնորհիվ արժանանալ բազմաթիվ շենգավիթցիների դրական գնահատականին։
«MegaNews»-ի տեղեկությունների պաշտոնական հաստատման դեպքում՝ Ռոմիկ Մխիթարյանը կստանձնի մի վարչական շրջանի ղեկավարումը, որտեղ արդեն իսկ նշագծված է զարգացման հստակ օրակարգ։ Այս համատեքստում նորանշանակ ղեկավարի գլխավոր մարտահրավերը կլինի մեկնարկած ռազմավարական ծրագրերի անխափան հաջորդականության և դինամիկայի ապահովումը։