«Եղբորս ու իմ տղաները ավելի շատ բան են արել ՀՀ բանակի համար, քան Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո կանի»․ Սամվել Կարապետյան
|
«Իմ տղաները, իմ եղբոր տղաները 100 հազար անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը՝ 5000 տարի ապրելուց հետո կանի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել, թե ինչու Սամվել Կարապետյանի ու նրա եղբոր տղաները չեն ծառայել։ |