ՀՀ-ն միայն մարտունակ բանակի պարագայում կարող է դիմակայել անվտանգային սպառնալիքներին. Տոնոյան

ՀՀ-ն միայն մարտունակ բանակի պարագայում կարող է դիմակայել անվտանգային սպառնալիքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս պայմաններում ՀՀ-ն կարող է դիմակայել անվտանգային սպառնալիքներին։

«Միայն մարտունակ բանակի պարագայում, միայն ու միայն, այլ պարամետրեր գոյություն ունեն, բայց առաջնայինը զինված ուժերի մարտունակությունը»,- ասաց նա:

Խոսելով վերջերս վերջերս Հիքմետ Հաջիևի՝ Դիլիջան այցի և սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին, Տոնոյանը նշեց․ «Հնարավոր է հավասար պայմաններում իրականացնել, եթե մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործվի հայաստանյան կողմից, այսինքն, մասնագիտական ներուժն իր ջանքերը գործադրի, որպեսզի սահմանազատումը ճիշտ իրականացվի»,- ասաց նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով
am