ՔՊ-ում դեռ որոշում չունենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու խմբակցության քարտուղարի պաշտոնում. Արուսյակ Մանավազյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռ որոշում չկա, թե ում թեկնածությունն են առաջադրելու ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում, այս մասին meganews-ին հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Արուսյակ Մանավազյանը:

Նա նաև նշեց, որ ՔՊ խմբակցության թեկնածուի ընտրության հարցում դեռ քննարկում էլ չեն արել:

«Որևէ որոշում չկա, որևէ պատգամավորի առաջարկ չեմ արել, որևէ մեկի անունը չեմ տվել: Առաջիկայում քննարկում կանենք, թե ում թեկնածությունն են առաջադրելու, որոշում կլինի»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանի թեկնածությունն է առաջադրվելու, Մանավազյանը պատասխանեց. «Չեմ մեկնաբանում, որովհետև որոշում չկա»:

ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանն էլ meganews-ի հետ զրույցում պնդեց, որ իր՝ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջադրվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Ընդհանրապես այդ մասին ո՛չ մտածում եմ, ո՛չ էլ առաջադրվելու եմ»,- կարճ արձագանքեց նա:

Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։

Հիշեցնենք՝ meganews-ը հայտնել էր, որ ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հունիսի 25-ին նիստում էլ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

 

Այս թեմայով
am