ԱԺ-ից հեռանալուց առաջ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պարգևավճարներ տալու մասին

ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ստորագրել է կարգադրությունը, որն առնչվում է պարգևավճարներ տալուն։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ։

 

Այս թեմայով
am