ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը շուտով կնշանակվի՞ Վճռաբեկ դատարանի նախագահ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դիտարկվում է սցենար, ըստ որի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը կարող է առաջադրվել և ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ։ Այս քննարկումները հատկապես ակտիվացել են այն ֆոնին, որ գործող նախագահ Լիլիթ Թադևոսյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին։
Հատկանշական է, որ վերջին տարիներին դատական համակարգում նշանակումները հաճախ ուղեկցվել են քաղաքական ազդեցությունների և փակ պայմանավորվածությունների վերաբերյալ քննարկումներով։ Այդ պատճառով էլ նոր հնարավոր նշանակումները, անկախ դրանց պաշտոնական հիմնավորումներից, արդեն իսկ հարցեր են առաջացնում՝ արդյոք խոսքը մասնագիտական առաջխաղացման, թե համակարգի ներսում ազդեցության նոր բաշխման մասին է։
Այս տեղեկությունները այս պահին միայն շրջանառվող լուրեր են։