Բոլորը հոտնկայս ծափահարեցին Ալեն Սիմոնյանին՝ բացի Հայկ Սարգսյանից
ՔՊ խմբակցության պատգամավորները, բացի Հայկ Սարգսյանից, ոտքի կանգնեցին ու ծափահարեցին ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանին:
Արդեն հայտնել էինք, որ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի վերջին արտահերթ նիստում ելույթով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը և շնորհակալություն հայտնել Ալեն Սիմոնյանին: Նա շնորհակալություն էր հայտնել նաև հեռացող փոխխոսնակ Հակոբ Արշակյանին: