Մենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան

ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին. սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած ազատ առևտրային ռեժիմ է, բայց փաստաթղթաշրջանառության և այլ հարցերում կան որոշակի կանոններ։

«ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացնենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք։ Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել»,- ասաց Փաշինյանը։

 

Այս թեմայով
am