Սեդա Սաֆարյանն ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ. Մինասյան (Տեսանյութ)

2023 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ որպես գործող կուսակցություն, նախաձեռնել է տիկին Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ, ՍԴ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ այդ որոշումը պաշտպանել է բացառապես ընդդիմադիր հատվածը, և որոշումը մերժվել է բացառապես ՔՊ-ի կողմից. «Ըստ էության, կխնդրեի, որ Բարձր դատարանն ուշադրության արժանացնի նաև այս հանգամանքը։ Մեր գնահատմամաբ՝ ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմանակալ վերաբերմունք այս դատավարության մասնակից կողմերից առնվազն մեկի նկատմամաբ»։

Այս թեմայով
am