Կզրկվի՞ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից. պատասխանում է ԿԸՀ նախագահը (վիդեո)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ԿԸՀ–ն կզրկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից։
«Ստացել ենք դիմումը, այդ մասին նշել ենք, իսկ արդեն մնացածը հետագայում»,–ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ այլ հարցերի չպատասխանելով։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Գլխավոր դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ դատախազությունը չի հստակեցնում։