Դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը
Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։
Նշենք նաև, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։