«Այս գործընթացը ոչ թե ԲՀԿ-ի շահի, այլ արդարության վերականգնման մասին է»․ Իվետա Տոնոյան
|
«ԲՀԿ-ի քվեների հաշվարկի հետ կապված՝ տարատեսակ մանիպուլյացիաներ եղան, մենք հայտարարել ենք, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք, որպեսզի մեր ժողովրդի ընտրելու իրավունքը իրացված լինի»,- այս մասին ՍԴ բակում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Հիմա հերթը ՍԴ-ինն է, մեր քաղաքական թիմը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միիջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար։ Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, այս ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է»,- ասաց Տոնոյանը։ Նշենք, որ մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում «Բարգավաճ հայաստան»-ը, դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով 2026թ․ հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները։ |