Փաշինյանը Ռուսաստան է գնալու
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ զբաղվելու ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով։
«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Թե երբ է Փաշինյանը մեկնելու ՌԴ՝ դեռ հայտնի չէ։