Նիկոլ Փաշինյանը երկրի մյուս ղեկավարների հետ այցելեց Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ այսօր լրացնում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Այդ կապակցությամբ իր ուղերձում Փաշինյանն ասել է․

«Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետեւանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին»։

Այս թեմայով
am