«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ, շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները։

Կուսակցության որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) «Լուսավոր Հայաստան»-ը կունենա իր լիազոր ներկայացուցիչը։

Այդ պաշտոնում նշանակվել է կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, ով ԿԸՀ-ում կներկայացնի կուսակցությունը՝ հետևելով ընտրական գործընթացի ընթացքին և ապահովելով «Լուսավոր Հայաստան»-ի մասնակցությունը սահմանված ընթացակարգերի շրջանակում։ Միաժամանակ, կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, ընտրական շտաբի պետ է նշանակվել Գևորգ Գորգիսյանը։ Նա պատասխանատու կլինի նախընտրական գործընթացների կազմակերպման և համակարգման համար։ 

Այս թեմայով
am