Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում անդրադարձել է գյուղական համայնքներում առկա խնդիրներին և զարգացման անհրաժեշտությանը։

Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում է մարդկանց վստահությունն ու սպասումները։

«Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում։ Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։ Գյուղերում խնդիրները շատ են, և հաճախ գյուղացին մնում է միայնակ իր հոգսերի հետ։

Մեր մոտեցումը հստակ է՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ եկամուտի աղբյուր։ Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը։

Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը»,– նշել է Գագիկ Ծառուկյանը։

Այս թեմայով
am