«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին
Արդեն հայտնել էինք, որ վարչապետը մասնակցել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ «Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը։ Սա կարևոր բան է, որ աղքատ թաղամասում սենց բան եք ստեղծում»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Աբրահամը։