Զելենսկին անվանել է Պուտինի հետ հանդիպման վայրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«Մենք պատրաստ ենք Թուրքիայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձևաչափով առաջնորդների հանդիպմանը՝ նախագահներ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ։ Մենք վերջերս այս ազդանշանը փոխանցեցինք մեր թուրք գործընկերներին։ Թուրքիան կարևոր դեր է խաղում խաղաղության ջանքերում», - հայտարարել է նա։