Երաշխավորված խաղաղությունը պшտերազմի դուռը վերջնականապես փակելն է. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից:
«Ես ցանկանում եմ, որ ամբողջ կյանք ապրեմ իմ երկրում, ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածն այն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի: Օրական հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ, այդ մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են, խնդիրը կա՝ լուծումն էլ կա:
Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն, որ մեր ժողովուրդը փակի պատերազմի դռները: Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝տեսանյութում