«Տպավորություն է, որ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը». Արման Աբովյանը Վահագն Ալեքսանյանին ու Ռուբեն Ռուբինյանին հարցնում է՝ SMS-ը, որ ստացել են, հայերենո՞վ էր, թե՞ թուրքերենով
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը ՔՊ-ական գործիչների վարքագծին է անդրադարձել.
«Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում, ոչ այլ ինչ էր, քան ՍՄՍ-ով «Ֆաս» հրաման։ Թիրախն այս անգամ իմ գործընկեր Էլինար Վարդանյանն էր, որին Փաշինյանի հրահանգով նշանառության տակ էին առել Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը։
Նախ, տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով՝ Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու, իզուր ձեզ էդքան մի կոտորեք։
Երկրորդը՝ էդ որ անընդհատ խոսում եք տեղից տեղ տեղափոխվելուց՝ ձեզանից ո՞վ, ո՞նց և որտե՞ղից հայտնվեց ՔՊ-ի կազմում, թե չէ՝ տպավորություն է, որ բոլորդ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը», իսկ քայլել սովորել ՔՊ-ի մսուր-մանկապարտեզում։
Երրորդը՝ գուցե իմ հորդորը ուշացած ու հասցեական չէ, բայց տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ, ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից։ Թեպետ ում՝ ինչ եմ ասում։
Եվ ամենակարևորը՝ հարձակման հրահանգը, այն ՍՄՍ-ը, որը ստացել էիք՝ հայերե՞ն էր, թե՞ թուրքերեն»։