Մարզպետի շնորհավորանքը ոստիկանության աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ՆԳՆ ոստիկանության աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ.
Ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ձեր ծառայությունն առանցքային նշանակություն ունի հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների անվտանգության ապահովման և մեր պետության կայուն զարգացման գործում։
Բարձր եմ գնահատում ձեր մասնագիտական հմտությունն ու նվիրվածությունը, պատասխանատվության զգացումը և պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, տոկունություն և անսպառ ուժ ձեր կարևոր ու պատվաբեր առաքելության մեջ։