«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով, Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականխցրել  է խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր գրասենյակներում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը։

Այս թեմայով
am