ՔՊ-ի առաջարկով Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում

«107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 61-ը, անվավեր քվեաթերթիկ չկար»,-ԱԺ նիստի մեկնարկին նախորդ օրվա փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նա հայտնեց, որ բոլոր 61 քվեարկողները կողմ են քվեարկել Դավիթ Խաչատրյանին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակելու ՔՊ-ի առաջարկին:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը կազմակերպում է անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, «Ես եմ» նույնականացման հարթակի, պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը:

 

Այս թեմայով
am