Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիր ուժերին առաջարկել է միասնական հանրահավաք հրավիրել. Արայիկ Հարությունյանը արձագանքել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը առաջարկում է ընդդիմադիր ուժերին ընտրությունների վերահսկողությունն իրականացնել միասնաբար:
«Անկախ նրանից՝ ինչ տարաձայնություններ կան քաղաքական ուժերի միջև, գոյություն ունեն կարևորագույն օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունի: Խոսքն այս իշխանության ապօրինություններին ու հալածանքներին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու ու ընտրությունները վերահսկելու մասին է»,- հայտարարել է Սաղաթելյանը:
Սաղաթելյանն առաջարկում է, որ ընդդիմադիր ուժերը միասնական հանրահավաք հրավիրեն:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՝ նշելով.
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար: Այսինքն՝ տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլևս չբռնեն, և ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին:
Բայց լավ միտք է. հավաքվեք տեսնենք՝ ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում: Չնայած՝ ամեն ինչ պարզ է»: